ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«ՈՒղտը» ոչ թե միջնաժամկետում, այլ շատ մոտ ժամանակներում է չոքելու անձամբ Նիկոլի դռանը

«ՈՒղտը» ոչ թե միջնաժամկետում, այլ շատ մոտ ժամանակներում է չոքելու անձամբ Նիկոլի դռանը
06.05.2025 | 17:06

Նոր Նորքի խուլիգան թաղապետը ոչ մի պատասխանատվության չենթարկվեց, ինչը նշանակում է, որ Նիկոլը կորցրեց իշխանությունը երկարատև պահելու բանալին: Եթե արտաքին ճակատում Նիկոլը տալու բան ունի (հողեր, տարածքներ, ուրացում), ինչը թույլ է տալիս նրան վեցնոցի կարգավիճակում իշխանությունը երկարաձգել, ապա ներսում Նիկոլի լիմիտները սպառված են: Եվ, դրա վառ ապացույցը Նոր Նորքի խուլիգանին պատասխանատվության չենթարկելն է:

Իրականությունը թակել է Նիկոլի դուռը, և նա հասկացել է՝ դեմոկրատիա բեմադրելու, արդարամտություն բեմադրելու և «հեղափոխության արժեքներ» բեմադրելու ՕԳԳ-ի գինը զրո է, որովհետև Նիկոլի երբեմնի հենարանը՝ ժողովուրդը, անդառնալիորեն երես է թեքել թե իրենից, և թե իր էժան բեմականացումներից:

Ի դեպ, ժողովուրդն ու Նիկոլը համարյա թե միաժամանակ են բախվել ամենալուրջ հակառակորդին՝ դառը իրականությանը: Միայն թե ժողովրդի դեպքում դա դրսևորվել է «վերջ պատրանքներին» հայացեկարգով, իսկ ահա Նիկոլի դեպքում եկել է ընկալումը, որ հանրային կարծիքի վրա ազդելու թելերն անդառնալիորեն կտրված են:

Անկասկած, Գյումրին ու Փարաքարն են տրանսֆորմացրել այսօրվա Նիկոլին:

Նա արձանագրել է, որ բոլոր սուբյեկտները (անկախ իրար մեջ ունեցած հարաբերություններից), այդ թվում՝ ժողովուրդը, իր դեմ են: Եվ, իհարկե, իրականության հետ առերեսված այսօրվա Նիկոլը բոլորից լավ գիտի, որ իրեն ոչինչ չի ներվել: Գիտի, թե Հայրենիքի մաս հանձնողի ճակատագիրն ինչպիսին է: Գիտի, թե իշխանությունը կորցնելուց հետո ինչ է իրեն սպասվում…

Այս ամենն իմանալով՝ պատմական մասշտաբների հանցագործն այսօր մեկ խնդիր է փորձում լուծել՝ փրկել սեփական անձը, ինչի միակ, կրկնում եմ՝ միակ ճանապարհը վարչապետի աթոռը պահելն է: Երաշխավորված այլ տարբերակ պարզապես գոյություն չունի: ՈՒստի ստեղծված իրավիճակում Նիկոլին այլևս հետաքրքիր չէ սեփական էլեկտորատի կարծիքը ու նա շարժվում է պսևդոխուժանի և պսևդոուժայինների սիմբիոզ ստեղծելու և դրանով իշխանությունը պահելու ճանապարհով:

Ինչու՞ պսևդո:

Որովհետև անգամ իրենցից մի բան ներկայացնող թաղային հեղինակություններին և ուժայիններին ժամկետանց ու մաշված պոպուլիստի հետ գործ ունենալը չի կարող հետաքրքիր ու շահեկան լինել: Տակը մնում է «ժեխը»՝ ոստիկանական ուսադիրներով պաշտպանված պսևդոխուժանն ու ուժային համակարգերի թերմացքը, որը կարիերայի աճ կարող է գրանցել միայն ստեղծված արտասովոր իրավիճակում:

Սա նշանակում է, որ Նիկոլն ուղիղ գնում է դեպի դիկտատուրա, ավելի ճիշտ՝ պսևդոդիկտատուրա: Մոտավորապես այնպիսի դիկտատուրա, ինչպիսիները անցած դարի 50-60-ական թվականներին վխտում էին Կարիբյան ավազանի «բանանային հանրապետություններում»: Իսկ սա արդեն նշանակում է, որ Նիկոլը կորցրել է երկարատև իշխելու բանալին, որովհետև այս ճանապարհն անձամբ իր համար տանելու է մեծագույն կրախի:

Վատի և վատագույնի մեջ Նիկոլն ընտրել է վատագույն սցենարը, և այդ «ուղտը» ոչ թե միջնաժամկետում, այլ շատ մոտ ժամանակներում է չոքելու անձամբ Նիկոլի դռանը:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ